Բացել լրահոսը Փակել լրահոսը
Cover (1)
A A
Բիզնես

Ֆասթ Բանկը Հայկ Մելիքյանի՝ Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված մենահամերգի հովանավորն է

Այս տարի լայնածավալ միջոցառումներով նշվում է հայ և արևելքի ժողովուրդների երաժշտության զարգացման վրա մեծ ազդեցություն թողած և հայկական ազգային երաժշտարվեստը համաշխարհային ճանաչման արժանացրած մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանը։

Կոմպոզիտորի հոբելյանին նվիրված միջոցառումների շարքում Ֆասթ Բանկը, որպես գլխավոր հովանավոր, «Սարեր» մշակութային ՀԿ-ն և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կյանքի են կոչել վիրտուոզ դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի բացառիկ համերգ-տեսագրությունը։ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգայի-ակադեմիական թատրոնում տեղի ունեցած մենահամերգին միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր դաշնակահարը ներկայացրել է Արամ Խաչատրյանի դաշնամուրային ստեղծագործությունները՝ հանրահայտ «Սպարտակ», «Գայանե» և «Դիմակահանդես» բալետներից դաշնամուրային փոխադրումներ: Հայկ Մելիքյանը, ով հայտնի է խաչատրյանական ստեղծագործությունների իր լավագույն մեկնաբանություններով, ծրագրում ներառել է նաև կոմպոզիտորի արվեստի վրա հանգուցային ազդեցություն թողած Ալեքսանդր Սպենդիարյանի, աշուղական երաժշտության մշակումներից, ինչպես նաև Առնո Բաբաջանյանի «Էլեգիա»-ն՝ նվիրված անվանի կոմպոզիտորի հիշատակին։

Ֆասթ Բանկը, որպես համերգի գլխավոր հովանավոր, չափազանց բարձր է գնահատում 20-րդ դարի մեծագույն կոմպոզիտորներից մեկի՝ Արամ Խաչատրյանի ստեղծագործական ժառանգությունը վերաիմաստավորելուն և միջազգայնորեն դիրքավորելուն ուղղված միջոցառումների կարևորությունն ու խթանում նրա երաժշտությունն աշխարհում ավելի լսելի դարձնելուն ուղղված քայլերը։

 

Հայկ Մելիքյանի համերգի համացանցային պրեմիերան կարող եք դիտել նոյեմբերի 29-ին, ժամը՝ 22:00-ին, դաշնակահարի պաշտոնական էջում՝ Hayk Melikyan | Facebook