Բացել լրահոսը Փակել լրահոսը
capture.thumb
A A
Հասարակություն

Դավիթ Բեկի պողոտայում թիվ 4 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է 3 մեքենաների․ shamshyan (տեսանյութ)

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում՝ սգո սրահներից մեկի դիմաց, բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկռշում հաշվառված թիվ 4 երթուղին սպասարկող MAN ավտոբուսը, Opel Zafira-ն, Opel Corsa-ն, Mitsubishi բեռնատարն ու բեռնատար մանիպուլյատորը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Վթարի փաստով ՊԾ Երևանի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։