![1 (6) 1 (6)](/static/articles/46/52/71/l-nsyZDdo0YD.jpg)
A
A
Արայիկ Հարությունյանը Թբիլիսիում հանդիպում է ունեցել Իրակլի Ղարիբաշվիլիի հետ
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:
Հանդիպմանը քննարկվել են հայ-վրացական երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Նշվել է, որ ռազմավարական հարցերի շուրջ բարձր մակարդակով երկխոսությունն օգուտ կբերի ոչ միայն Վրաստանին և Հայաստանին, այլև ողջ տարածաշրջանին:
Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովումը: Իրակլի Ղարիբաշվիլին ընդգծել է, որ Վրաստանը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն ուղղված գործընթացներին:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկու երկրների բարեկամական հարաբերություններին վերաբերող այլ հարցերի շուրջ: