Բացել լրահոսը Փակել լրահոսը
274414
A A
Հասարակություն

Ստեփանավանի ոլորաններում հսկայական ծառը կոտրվել ու ընկել է ճանապարհով ընթացող մեքենայի վրա

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի Ստեփանավանի ոլորաններից մեկում հսկայական ծառը կոտրվել ու ընկել է ճանապարհով ընթացով Chevrolet Volt մակնիշի ավտոմեքենայի վրա, ու ճանապարհը երկկողմանի փակվել է:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են փրկարարական խումբն ու պարեկները, տարածքը սահմանազատվել է և քաղաքացիների հետ տապալված ծառը հեռացրել են մեքենայի վրայից:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Պարեկային ծառայությունը պարզում է Chevrolet Volt-ի վարորդի ինքնությունը: