Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Մեկնարկել է «Հայաստան» հիմնադրամի 26-րդ հեռուստամարաթոնը (տեսանյութ)

Այսօր ժամը 22։00-ից Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում հեռարձակվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ «Քեզ համար, Հայաստան» խորագիրը կրող 26-րդ Հեռուստամարաթոնը։

«Երեք ժամ տևողությամբ ծրագիրը կներկայացնի Հիմնադրամի կողմից սահմանամերձ համայնքների զարգացման և բռնի տեղահանված մեր հայրենակիցների հրատապ աջակցության ուղղությամբ իրականացված և ընթացիկ բազմաբնույթ ու լայնածավալ ծրագրերը», - ասված է Հիմնադրամի հաղորդագրությունում: - «Այս տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է իր որդեգրած սահմանամերձ համայնքների զարգացման և Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելու առաքելությունը»։