«Քեզ համար Հայաստան». «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոն–2023 (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյս տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է իր որդեգրած սահմանամերձ համայնքների զարգացման և Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելու առաքելությունը։ Հումանիտար հրատապ կարիքները լուծելու նպատակով Հիմնադրամը կազմակերպում է ամենամյա հեռուստամարաթոնը` «Քեզ համար, Հայաստան» խորագրի ներքո։
Կենտրոնանալով սահմանամերձ համայնքների կենսունակության բարձրացման և տեղահանված ընտանիքների համար արժանապատիվ կյանքի ապահովման վրա՝ Հիմնադրամը առաջնահերթություն կտա կենսապայմանների բարելավմանն ուղղված նախաձեռնություններին: Հրատապ աջակցության հետ, Հիմնադրամը նախատեսում է իրականացնել միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր, որոնք նախատեսված են հատկապես գյուղական վայրերում բնակություն հաստատած տեղահանված ընտանիքների համար:
Ձեր մասնակցությունն ու ներդրումը զգալի փոփոխություններ կբերեն մեր հայրենակիցների կյանքում։ Միացե՛ք և նվիրաբերե՛ք հիմա: