Բացել լրահոսը Փակել լրահոսը
Թադևոս Ավետիսյան
A A
Տնտեսություն

Պետական բյուջեի կապիտալ ծախսերի խայտառակ թերակատարումը շարունակվում է․ Թադևոս Ավետիսյան

2023թ․ հունվար-հոկտեմբեր ամիսների պաշտոնական տվյալները ստորև․

1․ Ընդհանուր կապիտալ ծախսերի 51,5 տոկոսը չի կատարվել, այսինքն՝ հաշվետու ժամանակահատվածի ճշտված պետական բյուջեով նախատեսված 564,7 մլրդ դրամից ծախսվել է ընդամենը 273,6 մլրդ դրամը։

2․ Ընդհանուրի շուրջ 30 տոկոսը կազմող հիմնական ուղղության՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կապիտալ ծախսերը թերակատարվել են 51 տոկոսով։ Մասնավորապես․

ջրամատակարարաման և ջրահեռացման բարելավման ծրագիր՝ թերակատարումը 67 տոկոս,

ոռոգման համակարգի առողջացման ծրագիր՝ թերակատարումը 62,5 տոկոս,

կարգավորման ջրավազանների կառուցում և վերակառուցում՝ թերակատարումը 83,5 տոկոս,

գետերի և հեղեղատարների ամրացման և մաքրման ծրագիր՝ թերակատարումը 95 տոկոս,

փոքր և միջին ջրամբարների կառուցում՝ թերակատարումը 76 տոկոս։

Փաստորեն, նորից հույսները Սևանա լճից լրացուցիչ ջրառն է՝ խորացող բոլոր բնապահպանական հետևանքներով։

Հաջորդը՝ ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի թերակատարումը 50 տոկոս է, իսկ էներգաարդյունավետության ծրագրինը՝ 98 տոկոս։

3․ Առողջապահության նախարարության կապիտալ ծախսերը թերակատարվել են 60 տոկոսով։

4․ Էկոնոմիկայի նախարարության կապիտալ ծախսերը թերակատարվել են 64 տոկոսով։

5․ Շրջակա միջավայրի նախարարության կապիտալ ծախսերը թերակատարվել են 61 տոկոսով։

6․ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կապիտալ ծախսերը թերակատարվել են 79 տոկոսով։

7․ Պաշտպանության նախարարության կապիտալ ծախսերը թերակատարվել են 49 տոկոսով։

8․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական պաշտպանության ենթակառուցվածքների բարելավման կապիտալ ծախսերը թերակատարվել են 56 տոկոսով։

9․ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կապիտալ ծախսերը թերակատարվել են 60 տոկոսով։

10․ Քաղաքաշինության կոմիտեի կապիտալ ծախսերը թերակատարվել են 75 տոկոսով։

11․ Իսկ օրվա իշխանության հենասյունը հանդիսացող ՀՀ ոստիկանության կապիտալ ծախսերի թերակատարումն էապես ցածր է՝ ընդամենը 38 տոկոս։

 

Թադևոս Ավետիսյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ