Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ Հասարակություն

Զինվորի տունը և հայրենիքի պաշտպանները հրավիրում են (տեսանյութ)

Հաշված օրեր անց՝ աննախադեպ համերգ՝ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:Հրավիրում են Զինվորի տունը և հայրենիքի պաշտպանները: Սայլակը, պրոթեզը, վիրավորումները խոչընդոտ չեն, որ նրանք կրկին ապրեն, արարեն, երգեն ու պարեն:

«Եթե պարում ենք, ուրեմն ապրում ենք: Եթե մենք ենք ապրում, ուրեմն բոլորն են պարտավոր ապրել և շենացնել մեր հայրենիքը...»:

Այս տրամադրվածությամբ են տղաները պատրաստվում համերգին:

Համերգի խորագիրն է «ՀԱՅՐԵՆԻՔԻՍ»:

Տղաներն ասելիք ունեն: Արվեստի լեզվով կպատմեն, թե ինչպես կարելի է ԱՊՐԵԼ ՆՈՐԻՑ... Համերգի գլխավոր գործընկերն է Ardshinbank CJSC-ը, որն արդեն երկու տարի աջակցում է Զինվորի տանը՝ տարբեր նախագծերի իրականացման հարցում:

Զինվորի տուն