Բացել լրահոսը Փակել լրահոսը
1124136
A A
Տնտեսություն

Գեղարքունիքի մարզում կատարվել է 7 հազար հեկտար աշնանացան, ավարտվել է կարտոֆիլի բերքահավաքը

Գեղարքունիքի մարզի տնտեսություններում 2023 թվականի նոյեմբերի 14-ի դրությամբ արդեն կատարվել է շուրջ 7 հազար հեկտար աշնանացան ցորենի ցանք։

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության վարչությունից, 3830 հեկտար աշնանացան կատարվել է Վարդենիս, 1000 հեկտար՝ Մարտունի, 1000 հեկտար՝ Գավառ, 650 հեկտար՝ Ճամբարակ, 520 հեկտար՝ Սեւան համայնքների տնտեսություններում։

Աշնանացանի աշխատանքները շարունակվում են, ինչի համար դեռեւս նպաստավոր են եղանակային պայմանները։

Նույն աղբյուրի տեղեկացմամբ՝ արդեն ավարտվել է կարտոֆիլի բերքահավաքը։ Նախնական տվյալներով՝ 6497 հեկտար կարտոֆիլի ցանքերից հավաքվել է շուրջ 129 հազար 940 տոննա բերք։ Մեկ հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 200 ցենտներ։

Մարզի տնտեսություններում առկա կաղամբի 356 հեկտար ցանքերից բերքահավաքն արդեն կատարվել է շուրջ 342 հեկտարի վրա։ 1 հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 350 ցենտներ։