Բացել լրահոսը Փակել լրահոսը
նն
A A
Հասարակություն

Տաթևիկ Վիրաբյանի խափանման միջոցը փոխվել է

Փաստաբան Արսեն Բաբայանը տեղեկացնում է․

«Դատարանը Տաթևիկ Վիրաբյանի նկատմամբ կիրառեց տնային կալանք: Տաթևը քրեակատարողականից ազատ կարձակվի նոյեմբերի 21-ին»:

Հիշեցնենք` սեպտեմբերի 20-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ բռնության և զանգվածային անկարգության կոչերի համար քրեական վարույթ է նախաձեռնվել Տաթևիկ Վիրաբյան անունով օգտատիրոջ նկատմամբ։ Սեպտեմբերի 24–ին Տաթևիկ Վիրաբյանը 2 ամսով կալանավորվեց։ Հոկտեմբերի 19-ին հայտնի դարձավ, որ նրա կալանքի ժամկետը երկարաձգվել է։