Բացել լրահոսը Փակել լրահոսը
դատավոր
A A
Հասարակություն

Նախկին պատգամավորի գործով գլխավոր դատախազը բողոք է ներկայացրել

Հանրապետական նախկին պատգամավոր, «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Լևոն Սարգսյանի գործով գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել։

Դատախազը վիճարկում է Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, ըստ որի բավարարվել է գործով երկու ամբաստանյալների պաշտպանների բողոքը եւ բեկանվել առաջին ատյանի դատարանի դատավճիռը։

Որոշումը կայացրել են դատավորներ Արսեն Նիկողոսյանը, Արմեն Բեկթաշյանը եւ Արշակ Վարդանյանը։

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը Լեւոն Սարգսյանին դատապարտել էր 9 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա 14 տարի առաջ կատարված ավազակային հարձակումը պատվիրելու և կազմակերպելու համար։

Իսկ նրա փեսան՝ Սուրեն Ղազարյանը, դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման։ Լեւոն Սարգսյանը կալանքի տակ է, իսկ Սուրեն Ղազարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։