A
A
1000-ից ավելի պարկուճները և քրեական գործի նյութերը կեղծվել են. Մարտի 1-ի գործը բացահայտվել է․ Ս․ Խաչատրյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի խոսքով՝ Մարտի 1-ը բացահայտել են:
«Մարտի 1-ը բացահայտել ենք», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Հարցին` այդ դեպքում ո՞վ է հրահանգել գնդակահարել 10 անձանց` նա արձագանքեց.«Մարտի 1-ի գործով մեղադրական եզրակացությունն արդեն հասանելի է, կարող եք վերցնել, նայել։ Մեր եզրահանգումները, ապացույցները շարադրված են, մեղադրանքներ են առաջադրվել և՛ հրաման տվողներին, և՛ սահմանադրական կարգը տապալողներին, պարզապես, ՍԴ որոշումից հետո կոռեկտ չէ, որ ես այլ բան հայտնեմ»: