A
A
Ինդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Աջակցիր «Ա1+»-ինԻնդոնեզիայի հյուսիսում՝ Հյուսիսային Սուլավեսի նահանգում, 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը Մանադո քաղաքից 48 կմ հարավ է: Օջախը 139 կիլոմետր խորության վրա է։
Հնարավոր զոհերի ու վիրավորների մասին տեղեկություններ չկան: