Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_001
A A
Հասարակություն

Նոր սոսիներ՝ Մաշտոցի պողոտայում (տեսանյութ)

Երևանում մեկնարկել են արժեքավոր ծառատեսակների լրացման աշխատանքները՝ տասնամյակներ շարունակ հատված սոսիների կոճղարմատների տեղում:

Երևանյան մայթեզրերին, այգիներում ու պուրակներում կլրացվեն և կտնկվեն ընդհանուր առմամբ շուրջ 1000 արժեքավոր ծառեր:

Գործընթացն այս պահին իրականացվում է Մաշտոցի պողոտայում. տնկվում են արևելյան սոսիներ:

Ծառատունկն իրականացվում է բացառապես ոռոգելի տարածքներում: