A
A
Հաշվառվել և նույնականացվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 101 848 անձ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը եւ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը ներկայացնում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը:
Հոկտեմբերի 17-ից մենք դադարեցրինք տեղերից, այսինքն՝ հանրապետության տարածքում գործող 64 հումանիտար կենտրոններից անձանց տվյալների ուղիղ մուտքագրումը կենտրոնացված հաշվառած շտեմարան, որովհետև, ըստ էության, բռնի տեղահանված անձանց ճնշող մեծամասնությունն արդեն իսկ հաշվառվել է, նշեց Արմեն Ղազարյանը:
«Մենք ունենք հաշվառված և նույնականացված 101.848 ԼՂ-ից բռնի տեղահանված անձի տվյալներ, որոնցից 48964-ը՝ արական սեռի, 52884-ը՝ իգական սեռի»,- ասաց նա: