Բացել լրահոսը Փակել լրահոսը
15b827446a49cfa3d9ad264e2cf37331_1697730793
A A
Հասարակություն

Կրակոցներ Երևանում. տղամարդը հայտնել է, որ կրակել է ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից պարգևատրված ատրճանակից

Հոկտեմբերի 18-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 01:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ն վաշտի պարեկները ծառայություն կատարելու ժամանակ Գրիբոյեդով փողոցում կրակոցի ձայներ են լսել:

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Պարեկները, ժամանելով նշված վայր, «Կոմիտաս պարկ» շինհրապարակում նկատել են մի քաղաքացու և կասկած է առաջացել, որ հնարավոր է կրակոցների հեղինակը նա է: Պարեկների ահազանգով դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, ովքեր այդ քաղաքացուն խուլիգանություն կատարելու կասկածանքով տեղափոխել են ոստիկանության Արաբկիրի բաժին:

Արդեն տեղում այդ քաղաքացին հայտնել է, որ կրակոցները ինքն է արձակել՝ իր անվամբ գրանցված օրինական զենքով:

Դեպքի վայրում պարեկները հայտնաբերել են կրակված պարկուճներ: Դեպքի փաստով Ոստիկանության Արաբկիրի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին:

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: