Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

17-19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ

Սպորտ

Հունվարի 28-ից 30-ը Գերմանիայում տեղի կունենա ՈՒԵՖԱ-ի 7-րդ պատանեկան կոնֆերանսը, որին մասնակցելու են նաեւ ՈՒԵՖԱ-ի նախագահ Լենարտ Յոհանսոնը, ՈՒԵՖԱ-ի հանձնաժողովների ղեկավարներ:

Կոնֆերանսին մասնակցելու է նաեւ Հայաստանի պատվիրակությունը, որի կազմում են ՀՖՖ-ի մանկապատաներկան ֆուտբոլիպատասխանատու Արթուր Աբրահամյանը, Հայաստանի մինչեւ 17 տարեկանների մարզիչ Սամվել Պետրոսյանը:

Կոնֆերանսի շրջանակներում տեղի է ունենալու նաեւ 2004-05թթ. Եվրոպայի առաջնության վիճակահանությունը: Հայաստանը հավակնում է Երեւանում հյուրընկալել մինչեւ 17 եւ 19 տարեկանների հավաքականների առաջին նախընտրական փուլերի խմբային մրցաշարերը եւ ջանք չի խնայելու հաջողության հասնելու համար: