Լոռու մարզում 27-ամյա երիտասարդը դանակահարել է հարազատ եղբորը
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ հոկտեմբերի 15-ին, դանակահարություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 01:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել «Վանաձոր» բժշկական կենտրոնից, որ որովայնի շրջանի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում:
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ վիրավորը Արցախի Հանրապետության քաղաքացի, Լոռու մարզում ժամանակավորապես բնակվող 40-ամյա Վլադիմիր Մ.-ն է: