Բացել լրահոսը Փակել լրահոսը
3f757d6a-bb7f-4540-abe5-210cf2eeb7bd_w1023_r1_s
A A
Հասարակություն

Շուրջ 500 զոհ Արցախում՝ ռազմական գործողություններից և բենզինի պահեստի պայթյունից․ Ազատություն

Արցախի վրա սեպտեմբերի 19-ի ադրբեջանական լայնածավալ հարձակման և սեպտեմբերի 25-ին բենզինի պահեստի պայթյունի հետևանքով միասին պաշտոնական տվյալներով շուրջ 500 արցախցի է զոհվել։ Հարյուրավոր մարդիկ վիրավորվել են, հայտնում է Ազատությունը։

Արցախի Ներքին գործերի նախարարության խոսնակ Հունան Թադևոսյանն «Ազատությանը» տեղեկացրեց, որ ռազմական գործողություններից զինվորականների շրջանում զոհերի թիվն անցնում է 200-ից։ Ադրբեջանի կողմից քաղաքացիական օբյեկտները թիրախավորելու հետևանքով ավելի քան 2 տասնյակ մարդ է զոհվել։ Գրեթե նույնքան մարդ էլ այս պահի տվյալներով զոհվել է սեպտեմբերի 25-ին Արցախում տեղի ունեցած բենզինի պահեստի պայթյունից։ Հունան Թադևոսյանի խոսքով՝ հաստատված 220 զոհ կա։ Նրանցից մոտ 150 -ը անճանաչելի են։

Զոհերի աճյունները և մասունքները պայթյունի տարածքից հանվել և տեղափոխվել են Երևանի Դատաբժշկական փորձաքննության կենտրոն՝ ԴՆԹ թեստի միջոցով նույնականացում իրականացնելու համար։ Կան նաև 50 -ից ավելի անհետ կործաներ։

Ինչո՞ւ տեղի ունեցավ ողբերգական պայթյունը և ինչո՞ւ Արցախի իշխանությունը չէր վերահսկում բենզինի պահեստում ստեղծված քաոսային իրավիճակ։ Հունան Թադևոսյանը պատմում է, որ ողբերգական պայթյունի օրն արդեն իսկ արցախցիները մասսայաբար լքում էին իրենց հայրենիքը, բոլորը ժամ առաջ փորձում էին դուրս գալ Ստեփանակերտից, քանի որ մարդիկ վախենում էին, որ ադրբեջանական զինուժը ամեն պահի կարող է քաղաք մտնել։

«Շտապում էին րոպե առաջ դուրս գալ և փրկել իրենց ընտանիքները, քանի որ պաշարման հետևանքով վառելիքի պակաս կար, այդ տարածքը, որտեղ գտնվում էր վառելիքի պահեստը Պաշտպանության բանակի ռեզերվն էր, բանակը կազմաքանդելուց հետո պետությունը որոշել էր, որ այդ ունեցած վառելիքը տեղափոխվի լցակայաններ, այնտեղ հերթով մարդկանց տրամադրվի, բայց մեր բնակիչները իմանալով, որ այդտեղ կա բենզին, գնացել են, հողի տակ էր, այդ տարածքում մոտ 600 մարդ է եղել, ասում են: Կազմակերպչական որևէ աշխատանք պետության վրա չի եղել, պետությունը հակառակը՝ ուզում էր այդ վառելիքը տեղափոխել լցակայաններ, բայց այդ օրը մարդիկ գնացել էին ու դույլերով, ով ինչով կարող էր... ուզում էր դուրս բերել իր ընտանիքը», - ասաց Թադևոսյանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում