Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Երեք օր, գիշերը ժամը 1։00-2։30 զրուցել եմ Արայիկ Հարությունյանի հետ․ Արամ Սարգսյան (տեսանյութ)

«Միայն Հռոմի ստատուտի վավերացման դեպքում էր Արևմուտքը համաձայն մեզ սպառազինություն մատակարարել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, թե Հայաստանը դուրս չի եկել ՌԴ-ի հետ որևէ համագործակցային կառույցից՝ ասում է, միայն Հռոմի ստատուտի ստորագրումն ու ԱՊՀ նիստին չմասնակցելը բավարար են քայլ առ քայլ Ռուսաստանից պոկվելու համար։

Ա․Սարգսյանը նաև հավելեց, որ մինչև Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը, երեք գիշեր զրուցել է նրա հետ։ Վստահեցրեց, որ Ա․Հարությունյանը ցանկանում էր գնալ Սոֆիա բանակցելու։

«Վստահաբար կարող եմ ասել, որ Սոֆիա գնալու տոմսը գնել էր, կարող են ստուգել։ Նրա վրա ահռելի ճնշումներ գործադրեցին ոչ միայն ԼՂ և ՀՀ նախկին իշխանությունները, այլ նաև ժողովուրդը նույնպես։ Նրանք համարում էին, որ իրենց ռուսական զորախումբն է պաշտպանում։ Իսկ ռուսական զորախմբից ասում էին, եթե գնաք, մենք ձեռքերներս կլվանանք»,- հավելեց նա։

 

Մանրամասները՝ տեսանյութում։