Բացել լրահոսը Փակել լրահոսը
F7ghg_1WoAADQWJ-1024x677
A A
Հասարակություն

Վերադարձ Հայաստան. Ֆրանսիայի ԱԳ նախարարը ինքնաթիռից Արարատ սարի լուսանկարն է հրապարակել

Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան ինքնաթիռից հրապարակել է Արարատ սարի լուսանկարը:

«Վերադարձ Հայաստան՝ իմ առաջին այցելությունից 5 ամիս անց։ Բարեկամություն, աջակցություն և համերաշխություն»,- լուսանկարին կից գրել է նա:

Հիշեցնենք, որ այսօր Հայաստան էր ժամանելու Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրի Կոլոննան։

Մի շարք հանդիպումներից հետո այսօր երեկոյան սպասվում է ՀՀ և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Կատրին Կոլոննայի համատեղ մամուլի ասուլիսը։