Բացել լրահոսը Փակել լրահոսը
Թաթոյան (3)
A A
Պաշտոնական

Ադրբեջանի իշխանության Baku TV-ին ատելությամբ ու վիրավորանքներով լի մի ամբողջ տեսանյութ է նվիրել Արման Թաթոյանին (տեսանյութ)

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել․

Ադրբեջանի իշխանության Baku TV-ին ատելությամբ ու վիրավորանքներով լի մի ամբողջ տեսանյութ է նվիրել Արման Թաթոյանին` կապված Հայաստանի դեմ ուղղված իրենց կեղծ քաղաքականության հետ:
 
Մասնավորապես, խոսքը վերաբերում է, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» կեղծ հայեցակարգին, որով Հայաստանն ամբողջությամբ ներկայացվում է իբրև պատմական Ադրբեջան՝ բացահայտ կեղծիքներով ու տարածքային պահանջներով:
 
Տեսանյութը վիրավորանքներով ծաղրում է հայ ժողովրդի պատմությունը, հայկական էթնիկ ինքնությունը ժխտելով դրա գոյությունը:
Ի գիտություն ադրբեջանական իշխանության` հայտարարում ենք՝ որքան էլ գումարներ ծախսեն և փորձեն կեղծիքը որպես իրական ներկայացնել, չի՛ հաջողվելու. մենք շարունակելու ենք ապացույցների հավաքագրումը, ադրբեջանական հանցանքների, պատմության կեղծիքների և փաստերի վերհանման աշխատանքները: