Բացել լրահոսը Փակել լրահոսը
ա
A A
Քաղաքականություն

Չեմ կարծում, թե Ֆրանսիան կարող է ռազմական միջամտությամբ պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. նախարար․ Ազատություն

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըքորնյուն չի կարծում, թե Ֆրանսիան կարող է ռազմական միջամտությամբ պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Միաժամանակ Լըքորնյուն տեղեկացրել է, որ Փարիզն ուսումնասիրում է Երևանի պաշտպանական կարիքները։ Այս մասին հաղորդում է «Ազատությունը»
 
«Նախագահն անձամբ է հետևում այս հարցին, որը կարևոր է Ֆրանսիայի, շատ ֆրանսիացիների և այն ֆրանսիացիների համար, որոնք սիրում են Հայաստանը ու կապեր ունեն այդ երկրի հետ: Նախագահ Մակրոնն ասել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և հայ ժողովրդի պաշտպանություն Ֆրանսիայի համար բացարձակ նպատակ են», - «Franceinfo»-ին ասել է պաշտպանության նախարարը:
 
Ֆրանսիայի ռազմական գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել հայ պաշտոնակցի հետ. - «Մենք Հայաստանում բացել ենք պաշտպանական առաքելություն, որը մինչև այժմ չկար, և որը թույլ է տալիս ամենօրյա երկխոսություն հայկական բանակի, Հայաստանի իշխանությունների հետ, մասնավորապես՝ անհրաժեշտության դեպքում ուսումնասիրելու նրանց պաշտպանականական և անվտանգության կարիքները»:

 

Ավելին՝ այստեղ