Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարության տոնը Սյունիքում տխուր էր

Մարզեր
889ec0f4f1ce5f522e8768c5efb163ca

Սուրբ Հարության տոնը Սյունիքի մարզկենտրոնում այս տարի փոքր-ինչ տխուր էր: Ցուցահանդեսներ, համերգներ չէին կազմակերպվել: Միայն առավոտյան, Կապանի Սրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում պատարագ մատուցվեց Հարության տոնի առթիվ: Նկատենք, որ արդեն կեսօրին մոտ եկեղեցու մուտքի առաջ հերթ էր գոյացել, մարդիկ չէին կարողանում մտնել ներս: Պատարագից հետո հավատացյալներին ձու ու լավաշ բաժանվեց: Կապանցի մանկավարժ Լիդա Դավթյանի խոսքով, ինքը մկրտված էլ չէ: Նրա ասելով, զանգեզուրցիները հոգևոր սնունդ չեն ստացել ժամանակին, հիմա կարծես ամեն ինչ ձևական լինի: Մանկավարժի կարծիքով, տարիներ են պետք, որ դա հոգեպես ընկալեն սյունեցիները: «Բայց Ապրիլի 24-ը նշել Զատկի հետ, համարում եմ անընդունելի, թեկուզ մկրտված չեմ, բայց ավանդապաշտ եմ»,-ասաց զրուցակիցս:

Արմեն Դավթյան
Կապանի "Սոսի" հ/ը