
A
A
Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղում այրվել է մոտ 500 հակ անասնակեր
Աջակցիր «Ա1+»-ինԼոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 29-ին, ժամը 15։26-ին ահազանգ է ստացել, որ Մեծ Պարնի գյուղի 1-ին փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկի բակում այրվում է անասնակեր:
Ինչպես տեղեկացրել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երեք մարտական հաշվարկ:
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 16։27-ին, մարվել՝ 17։37-ին։ Այրվել է մոտ 500 հակ անասնակեր: