Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

ՀՀ ԱԺ նախագահը զրուցել է Դուբլինում բողոքի ակցիա նախաձեռնած հայ երիտասարդների հետ

Դուբլինում Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի ընթացող նիստի ժամանակ սեպտեմբերի 29-ին քիչ առաջ մի խումբ հայ և իռլանդացի երիտասարդներ Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ ուղղված բողոքի ակցիա են իրականացրել:

Նրանք հանդես են եկել <<Ամոթ Ադրբեջանին>>, <<Թուրքիան եւ Ադրբեջանը ցեղասպան են>>, << Կանգնեցրեք ցեղասպանությունը>>, <<Մենք Լեռնային Ղարաբաղի հայերի կողքին ենք>> վանկարկումներով:

Երիտասարդները տեւական ժամանակ մնացել են այնտեղ, համաժողովին մասնակցող պատվիրակներից շատերը դուրս են եկել նիստից և հեռվից լուսանկարել նրանց:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իջել եւ զրուցել է երիտասարդների հետ. նրանք ընդգծել են, որ Հայաստանի կառավարության, Լեռնային Ղարաբաղի բնակչության կողքին են: Երիտասարդներն իրենց զորակցությունն են հայտնել բռնի տարհանվող մեր հայրենակիցներին՝ նշելով, որ ցանկանում են գրավել միջազգային հանրությունը ներկայացնող խորհրդարանների նախագահների ուշադրությունը։

 

ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյան