Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ապրիլի 24-ին գնդակոծել Էին Կապանը

Մարզեր
24cab1dc881417aaabe8d3daf74446a2

Հայոց մեծ եղեռնի նահատակների հիշատակին նվիրված միջոցառումները Սյունիքի մարզկենտրոնում մեկնարկել են ապրիլի 22-ից:

«Դավիթբեկյան ուխտեր» երիտասարդական ՀԿ-ի պատանիներն ու աղջիկները Հայոց մեծ եղեռնին նվիրված միջոցառումների շրջանակներում ծառատունկ են կազմակերպել Բաղաբուրջի հուշահամալիրում:
Անբարենապաստ եղանակային պայմաններն անգամ չեն խանգարել երիտասարդներին, որոնք ծառատունկից հետո բարեկարգեն հուշահամալիրի տարածքը, ներկեն ծառերի բները, նաեւ մաքրել մերօրյա պատերազմում զոհվածների շիրմաքարերը:

Իսկ ապրիլի 23-ին, Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնում առաջնախաղ էր՝ «Ծիրանի ծառ» խորագրով։ Բեմադրությունը թատրոնի դերասանուհի Նատալյա Բաղդասարյանինն էր։ Սուրբ երրորդության խորհրդով մեկ անգամ ևս արծարծվեց այն գաղափարը, որը հայը միշտ պիտի մեջքը ամու պահի։

Երեկոյան էլ, ժամը 20:00-ին, ՀՅԴ երիտասարդական միության Կապանի մասնաճյուղի անդամները կազմակերպեցին արդեն ավանդական դարձած ջահերով երթ` «Իմ անունն է պայքար, եւ վախճանս` հաղթանակ» կարգախոսով:
«Կան հարցեր, որոնք վեր են կուսակցականությունից. դրանք ազգային են, դրանց շուրջ պետք է համախմբվենք բոլորս: Պիտի ստիպենք, պահանջենք Թուրքիայից ճանաչել Հայոց մեծ եղեռնը», - ասացին պատանի դաշնակցականները:

Երթը մեկնարկեց Կապանի Հունան Ավետիսյան փողոցի գլխավոր կամրջից ու շարունակվեց մինչև Բաղաբուրջի սարահարթ՝ Եղեռնի հուշահամալիր: Այստեղ ելույթ ունենալուց հետո դաշնակցականները այրեցին Թուրքիայի դրոշը:
Իսկ այսօր`ապրիլի 24-ին, մեծ ու փոքր կապանցիներ ոտքով շարժվեցին դեպի Բաղաբուրջի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցելով Հայոց մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին :

Հուշակոթողին ծաղկեպսակներ դրեցին նաեւ մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները: Հոգեւոր դասը հուշակոթողի մոտ կատարեց հոգեհանգստյան կարգ: Կապանցիները նաև այսօր հարգանք տուրք են մատուցում մերօրյա պատերազմում զոհվածների հիշատակին: 19 տարի առաջ, ապրիլի 24-ին ազերիները առաջին անգամ գնդակոծեցին Կապանը: Հիշատակի ու հարգանքի միջոցառումներ կայացան նաև մարզի այլ քաղաքներում:

Արմեն Դավթյան,
Կապանի "Սոսի" Հ/Ը