Արայիկ Հարությունյան. Լկտի սուտ. Ըստ թուրքական ԶԼՄ-ի՝ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է 100 մլրդ դոլարի փոխհատուցում
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը անդրադարձել է հրապարակումներին, որ Հայաստանը խաղաղության պայմանագրով պետք է վճարի 100 միլիարդ դոլար կամ զիջի Սյունիքն ու Գեղարքունիքի մի մասը: Լկտի սուտ և ոմանց ցանկությունը, որն իբր դառնալու է հեղաշրջման հիմք: Ու այս ճղճիմ ցանկության համար մի ամբողջ ժողովրդի, որն այս օրերին ողբերգություն է ապրում, գցում են նոր սթրեսի մեջ: Նման պայմանավորվածություն չի եղել, չկա ու չի կարող լինել,- գրել է նա:
Հիշեցնենք, որ թուրքական իշխանամերձ լրատվամիջոցում «Հայաստանը այժմ քաշված է. Ադրբեջանը խաղաղության համար 100 միլիարդ դոլար է ուզում » վերտառությամբ հոդված է հրապարակվել։ Այս մասին գրել է Էրմենիհաբերը։
Հղում է արվում իրենց «հավաստի աղբյուրներին» և նշվում է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանին առաջարկվող խաղաղության պայմանների շարքում առանցքային տեղ է զբաղեցնում «փոխհատուցման հարցը»։
Ըստ հրապարակման՝ Ադրբեջանը պահանջում է 100 մլրդ դոլարի փոխհատուցում Լեռնային Ղարաբաղը 30 տարի իբր օկուպացված պահելու համար:
Նշվում է, որ, եթե Հայաստանը չվճարի վերոհիշյալ փոխհատուցումը, ապա կպահանջվի ողջ «Զանգեզուրի շրջանը» և «Գյոքչե լճի» (Սևանա լիճ) շրջակայքը վերադարձնել Ադրբեջանին։