
A
A
Հայաստան տեղափոխված արցախցիները Եղցահող համայնքի տարհանված բնակիչներ են. Տեղեկատվական շտաբ
Աջակցիր «Ա1+»-ինՎերջին ռազմական գործողությունների ժամանակ Շուշիի շրջանի Եղցահող համայնքի բնակիչները տարհանվել են, փաստացի մնացել անօթևան և ցանկություն հայտնել տեղափոխվելու ՀՀ-ում գտնվող իրենց հարազատների մոտ։ Այս մասին հայտնել է Արցախի տեղեկատվական շտաբը։
Ըստ աղբյուրի՝ համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ նրանք արդեն հասել են Կոռնիձոր։