Բացել լրահոսը Փակել լրահոսը
1897625805_0_320_3072_2048_1920x0_80_0_0_a5afb552bc9b112c6688741bd202641f.jpg
A A
Հասարակություն

Արցախում ռուս խաղաղապահներ են զոհվել

Լեռնային Ղարաբաղում, դիտակետից վերադառնալիս, ռուս խաղաղապահների ավտոմեքենան գնդակոծության է ենթարկվել, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը։ 

Տեղեկատվության համաձայն՝ խաղաղապահ զորախմբի անդամների ուղղությամբ արձակված կրակահերթի հետևանքով զոհվել են մեքենայում գտնված զինծառայողները։ 

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։