A
A
Արգենտինայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից անդրադարձել է ԼՂ-ի բնակչության դեմ սանձազերծած հարձակումներին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանում ունեցած ելույթում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ սանձազերծած հարձակումներին։
«Հենց այսօր, երբ անցկացվում է այս նստաշրջանը, հայտնի դարձավ, որ Ադրբեջանը ռազմական գործողություններ է սանձազերծել ԼՂ-ն իր վերահսկողության տակ վերցնելու նպատակով»,- հայտարարել է Արգենտինայի նախագահը։
Արգենտինայի նախագահն ընդգծել է՝ միջազգային հանրությունը չի կարող պասիվ մնալ նման իրողության առջև, այլ պետք է կանխարգելիչ քայլեր ձեռնարկի: