Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Պաշտոնական

Որ դեպքում է հնարավոր նշանակվի արտահերթ ընտրություններ (տեսանյութ)

ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը քիչ առաջ պարզաբանեց․

«Եթե Երեւանի ավագանու որեւիցե խմբակցություն չի ունենում 33 կամ ավել մանդատ եւ ավտոմատ կերպով նրա առաջին համարը քաղաքապետ չի ընտրվում, ապա երեւանի ավագաին պարտավոր է առաջին նիստից հետ երկշաբաթյա ժամկետում ընտրել համայնքի ղեկավար։

Եթե չի հաջողվում Երեւանի ավագանուն քաղաքապետ ընտրել, ապա այդ դեպքում Երեւանում տեղական ինքնակառավարման օրենսդրության համաձայն լուծարվում է, օրենսդրական տերմինով՝ կրճատվում է  ավագանու լիազորությունների ժամկետը եւ նշանակվում են նոր արտահերթ ընտրություններ։ 

Ահա սա է ընտրական կարգավորումը եւ որի մասին խոսելը, կարծում եմ, շատ շուտ է, քանի որ մենք դեռեւս շատ քիչ տեղամասերի արդյունքներ ունենք եւ դեռեւս շուտ է ենթադրել, թե որ կուսակցությունը քանի մանդատ կարող է ստանալ»։