Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

Էտ ո՞նց նրանք կարողանում են այդ գնով բերել, մենք ոչ․ պահանջում ենք արտահերթ նիստ, փակել Wildberries-ը (տեսանյութ)

«Վայլդբերիսը մաքսազերծման համար կիլոգրամը վճարում է 2 դոլար, իսկ մենք 13 դոլար»:

Այս մասին այսօր կառավարության շենքի դիմաց լրագորղներին ասել է բողոքի ակցիա իրականացնող տնտեսվարողներից մեկը:

Տնտեսվարողները «Stop wildberiies Armenia» կարգախոսով բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց:

Նրանք Կառավարության աշխատակիցների հետ խոսել են, ներկայացրել են իրենց պահանջը, խնդրել վարչապետի և տնտեսական հարցերով պատասխանատուների հետ նիստ հրավիրել, որին նաև կարող է միանալ բանկային համակարգը:

«Դպրոցի սեզոնի մեր ամբողջ առևտրի 80-% ապրանքը չենք վաճառել: Խնդիր չկա թող Վայլդբերիսը գա մեր ապրանքը առնի:

Մինչև Վայլդբերիսի հայտնվելը մենք նորմալ աշխատել ենք, հիմա միջին և մանր բիզնեսի մեջ կռիվա, մեզանից փող են ուզում, մենք չենք կարողանում տալ, չի վաճառվել, ոնց տանք»,- ասել է տնտեսվարողներից մեկը:

Ըստ նրա, եթե ձմեռային սեզոնին վայլդբերիսը մնացած լինի, հունվար-փետրվարին մի հատ խանութ չի մնալու: