A
A
Մեղրաշեն գյուղում այրվել է փայտե մարագ և ներսում կուտակած մոտ 500 հակ անասնակեր
Աջակցիր «Ա1+»-ինՍեպտեմբերի 5-ին, ժամը 15։32-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրաշեն գյուղի 10-րդ փողոցում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:10-ին, մարվել՝ 20:31-ին: Այրվել են փայտե մարագը (48 քմ) և ներսում կուտակած մոտ 500 հակ անասնակեր: