Բացել լրահոսը Փակել լրահոսը
պաշտպանության նախարար
A A
Պաշտոնական

Ադրբեջանական քարոզչամեքենան ստահոդ տեղեկություններ է տարածում․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանական քարոզչամեքենան ստահոդ տեղեկություններ է տարածում այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն մեծ քանակությամբ զենք, ռազմական տեխնիկա և անձնակազմ է կենտրոնացնում Սոթքի հատվածում:
 
Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
 
Նման կեղծ տեղեկությունների շրջանառմամբ ադրբեջանական կողմը տեղեկատվական հիմք է ստեղծում Սոթքի ուղղությամբ այսօր առավոտյան սկսած հերթական սադրանքը շարունակելու նպատակով: