A
A
Անջեյ Կասպրչիկն այցելել է Կոռնիձոր
Աջակցիր «Ա1+»-ինՍյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Կոռնիձոր է ուղեկցել Սյունիք այցելած՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին ու ներկայացրել ստեղծված իրավիճակը։
Այդ մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից։
Կասպրշիկն այստեղ է միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին անձամբ ծանոթանալու և ԵԱՀԿ գործող նախագահին զեկույց ներկայացնելու համար։
Նա ընդգծել է, որ Լաչինի միջանցքի սկզբնամաս է այցելել իր ղեկավարի՝ ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանիի հանձնարարականով։