Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Հալաբյան փողոցում մեքենան բախվել է «ՍԱՍ» ֆուդ-կորտի արտաքին երեսպատման ապակիներին

Օգոստոսի 24-ին՝ ժամը 17։49-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել «ՍԱՍ» ֆուդ-կորտի արտաքին երեսպատման ապակիներին։