Բացել լրահոսը Փակել լրահոսը
Անդրանիկ Թևանյան (2)
A A
Հասարակություն

Անդրանիկ Թևանյանի մանդատը՝ Մհեր Մելքոնյանին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օգոստոսի 24-ի հերթական նիստում հաստատեց ԱԺ պատգամավորին մանդատ տրամադրելու արձանագրությունը։ Այս մասին հայտնում է ԿԸՀ-ն։

Այսպիսով, ինքնաբացարկի դիմում ներկայացրած և լիազորությունները վաղաժամ դադարած «Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թևանյանի մանդատը տրամադրվեց նույն դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Մհեր Ալբերտի Մելքոնյանին։

Հիշեցնենք, որ Անդրանիկ Թևանյանը մասնակցում է  Երեւանի ավագանու ընտրություններին։