Բացել լրահոսը Փակել լրահոսը
ջերմաստիճանի բարձրացում
A A
Հասարակություն

Ջերմաստիճանն օգոստոսի 18-20-ին աստիճանաբար կնվազի

 

 

Օգոստոսի 17-19-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։

 

Երևան քաղաքում՝՝

Oգոստոսի 17-ի ցերեկը, 18-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 21-22-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 19-22-ին՝ երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վրկ արագությամբ։

 

 

Հանրապետության տարածքում`

Oգոստոսի 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Oգոստոսի 18-21-ին կեսօրից հետո, 22-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։

Քամին՝ արևմտյան 2-3 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-20-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով։

 

 Երևան քաղաքի օգոստոսի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ

 

Օդի առավելագույն ջերմաստիճան      39.5°C (2014թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճան         10.3°C (1975թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան     24.7°C