Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Երկու զինվորի մահվան դեպք մեկ օրում․ բանակում ոչինչ չի՞ փոխվում․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Երկու զինվորի մահվան դեպք մեկ օրում․ բանակում ոչինչ չի՞ փոխվում» թեմայով։
Բանախոսներ՝
🔸Արթուր Սաքունց՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար
🔸Ժաննա Ալեքսանյան՝ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ
Քննարկմանը մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև Պաշտպանության նախարարություն, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։
Օգոստոսի 11-ի առավոտյան Պաշտպանության նախարարությունը հաղորդեց զինծառայող Ժորա Զոհրաբի Կարապետյանի, իսկ երեկոյան՝ զինծառայող Գրանիկ Վարդանի Խնկոյանի մահվան մասին։
Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ նախնական տվյալների համաձայն, Ժ․ Կարապետյանը «ինքնասպանություն է գործել իր նկատմամբ ոչ կանոնադրական հարաբերություններին բնորոշ վարքագծի դրսևորման արդյունքում»։
Գրանիկ Վարդանյանի մահվան պաշտոնական վարկածը դեռ չի հրապարակվել։