Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Արցախում կաթնամթերքի արտադրամասերը կանգնեցվեցին (տեսանյութ)

Արդեն ամիսներ շարունակ՝ Արցախում կաթնամթերքի խնդիր կա: Կաթի արտադրությունը կրճատվեց, հետո կաթնամթերքի արտադրության համար նյութերի ու տարաների ներկրումը դարձավ անհնար: Դրան գումարվեց վառելիքի բացակայությունը: Արդյունքում՝ վերջին արտադրամասերն էլ հայտարարեցին, որ իրենց գործունեությունը դադարեցնում են: Փորձ է արվելու հավաքված կաթը բաժանել բնակչությանը: