A
A
Հադրութի օրը նշել են Սեփանակերտում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին1992թ֊ի oգոստոսի 15-ը, Հադրութի համար ճակատագրական օր էր։ Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողությամբ՝ փորձեց օկուպացնել շրջանը: Դաժան մարտերի ու բազում զոհերի գնով՝ անառիկ մնաց Արցախի հարավային դարպասը: Այդպես, օգոստոսի 15-ը հռչակվեց Հադրութի վերածննդի օր: 2020թ֊ի 44-օրյա պատերազմում՝ սխրանքի նույն արդյունքը գրանցել չհաջողվեց: Թուրքիայի ռազմական աջակցությամբ, դաժանության անասելի դրսևորումներով, Ադրբեջանը բռնազավթեց Հադրութը: Արդեն հերթական տարին՝ հադրութցիները օրը նշում են Հադրութից հեռու, բայց Հադրութ վերադառնալու հույսը վառ: