Արմեն Աշոտյանը պետք է ազատ արձակվի․ Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին
Հայաստանի նախկին ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը համարում է, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է։ Այս պարագայում, նրա խոսքով, օրենքը կիրառվել է ընտրովի ու այն ունի քաղաքական դրդապատճառ։
«Ես միշտ՝ արդեն 30 տարի բոլոր իշխանությունների օրոք եղել եմ քաղբանտարկյալների կողքին։ Նրանք ինձ համար գույն չունեն, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են։ 90-ականներից սկսած մենք ունեցել ենք քաղբանտարկյալներ, և ես միշտ նրանց կողքին եմ եղել։ Այո, պարոն Աշոտյանը եղել է իշխանավոր, նրա իշխանության օրոք էլ եղել են քաղբանտարկյալներ, ինչպես դրանից առաջ։ Ցավոք, սրտի, հիմա նա է դարձել քաղբանտարկյալ»,-ասաց նա։
Հովհաննիսյանի խոսքով, ինքը դատարանի դիմաց է՝ աջակցելու Աշոտյանին, որպեսզի Հայաստանում վերականգնվի իրավունքի գերակայությունը։
«Այն իշխանությունը, որ եկել է ժողովրդի շարժումով, դարձել է հակաժողովրդական ու հակաժողովրդավարական, իր այցեքարտը դարձել է քաղբանտարկյալները»,-նշեց նա՝ պահանջելով ազատ արձակել Արմեն Աշոտյանին։
Դատական նիստը մեկնարկել է ժամը 14:00-ին: