Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Սյունիքի Ծավ գյուղում հրդեհ է բռնկվել․ Սահմանվել է հերթապահություն

Օգոստոսի 8-ին, ժամը 14։43-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ծավ գյուղում այրվում է բուսածածկ տարածք:
 
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է 18:03-ին:
 
Սահմանվել է հերթապահություն «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի Շիկահող մասնաճյուղի աշխատակիցների կողմից: