Երևանի և Բաքվի միջև հապճեպ պատրաստված խաղաղության պայմանագիրը կարող է նոր հակամարտությունների հանգեցնել․ ՌԴ ԱԳՆ
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի արտգործնախարարությունում գտնում են, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հապճեպ և ոչ պատշաճ կերպով պատրաստված խաղաղության պայմանագիր կնքելու փորձն ապագայում կհանգեցնի նոր հակամարտությունների։ ТАСС-ին տված հարցազրույցում ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը խոսել է կողմերի միջև խաղաղության պայմանագիր կնքելու առաջնահերթություններից։
«Հապճեպ պատրաստված, հում խաղաղության պայմանագիրը կայուն խաղաղություն չի բերի տարածաշրջանին։ Ընդհակառակը, այն նախադրյալներ կստեղծի ապագայում նոր հակամարտությունների և ողբերգությունների համար: Առաջնահերթությունը պետք է տրվի ոչ թե արագությանը, այլ հավասարակշռված և փոխընդունելի լուծումների որակյալ նախապատրաստմանը», - ընդգծել է պաշտոնյան։
Գոնչարն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ արևմտյան մայրաքաղաքներից պարբերաբար հայտարարություններ են հնչում այն մասին, որ Երևանը և Բաքուն կկարողանան խաղաղության պայմանագիր կնքել «գրեթե մոտակա շաբաթների և ամիսների ընթացքում»։
Ըստ Գոնչարի՝ Ռուսաստանը գտնում է, որ կողմերն իրենք պետք է որոշեն ստորագրման ժամկետները։