ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգված է ԼՂ-ում հումանիտար վիճակի վատթարացմամբ
Աջակցիր «Ա1+»-ինՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման մասին հրապարակումների կապակցությամբ, որը հետևանք է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ամբողջական արգելափակման։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նրա անունից տարածված հայտարարությունում ընդգծվում է Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված որոշումների կատարման անհրաժեշտությունը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հատկապես մտահոգված է տեղում (խմբ․ Լեռնային Ղարաբաղում) հումանիտար իրավիճակի վատթարացման մասին հրապարակումներով և կոչ է անում «անհապաղ քայլեր ձեռնարկել կարիքի մեջ գտնվող մարդկանց հումանիտար օգնության մատակարարումը» թույլ տալու համար։
«Նա երկու կողմերին կոչ է անում ակտիվացնել ջանքերը հարաբերությունների երկարաժամկետ կարգավորման ուղղությամբ՝ ի շահ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության», - ասված է հայտարարությունում։