Բացել լրահոսը Փակել լրահոսը
FB_IMG_1690428794809
A A
Հասարակություն

Մնացել էր ժայռի վրա ու չէր կարողացել իջնել

Հուլիսի 26-ին, ժամը 19։36-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օձուն գյուղի եկեղեցուց դեպի Հոռոմայրի վանք տանող ճանապարհին քաղաքացին հայտնվել է ճանապարհի դժվարանցանելի հատվածում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ քաղաքացին գտնվում է ժայռի վրա և չի կարողանում իջնել: Փրկարարները Դ․ Լ․-ին (ծնված 1996թ.) իջեցրել են ժայռից և ուղեկցել Օձուն գյուղ: