Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ՀայաՔվե -ն ամփոփում է երրորդ միջանկյալ արդյունքները. որքա՞ն ձայն է հավաքվել (տեսանյութ)

Հուլիսի 22-ի դրությամբ ՀայաՔվե ստորագրահավաքին միացել է 38 501 ՀՀ քաղաքացի։

📍 Երևան՝ 19 868 քաղաքացի

📍 Մարզեր՝ 18 013 քաղաքացի

💻 Էլեկտրոնային ստորագրություն՝ 620 Ստորագրահավաքը կավարտվի օգոստոսի 19-ին։

«Հայաքվե»-ին  ՔՊ–ից ընդամենը 20 պատգամավորի ստորագրություն է պետք։ Այս մասին այսօր՝ հուլիսի 22-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:

«Մեզ ընդամենը պետք է, որ 20 պատգամավոր քվեարկի, և մենք աշխատելու ենք, որ նրանք քվեարկեն։ Ավելին, ՔՊ–ն խորհրդի կամ վարչության մակարդակով չի արտահայտվել «Հայաքվե»–ի մասին։ Մեր պատմության մեջ շատ են նման դեպքերը, երբ իշխող ուժն ինչ–որ բանին դիմադրում է, հետո համաձայնում է: Ջանքեր ենք գործադրելու, որ ՔՊ-ի դիմադրությունը հաղթահարենք»,– նշեց նախաձեռնության համակարգողը։