Բացել լրահոսը Փակել լրահոսը
24965906_0_85_1600_985_1920x0_80_0_0_0b223da2286edd2e32d104d9f1883fb8.jpg
A A
Պաշտոնական

Ադրբեջանի ԶՈՒ-ն ականանետից կրակ է բացել Մաճկալաշեն գյուղի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ

Ադրբեջանի ԶՈՒ-ն հուլիսի 7-ի ժամը 19:00-ից ժամը 19։26֊ն ընկած ժամանակահատվածում Մարտունու շրջանում խախտել է հրադադարը` հրաձգային զենքից և 60 մմ տրամաչափի ականանետից կրակ բացելով Մաճկալաշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ։

Ինչպես  տեղեկացնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, հայկական կողմում տուժածներ չկան։

Ըստ աղբյուրի՝ հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։