«Խոշտանգում է իրավապահ համակարգը, թիրախում քաղաքացիներն ու փաստաբաններն են» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀունիսի 26 խոշտագումների զոհերի ակջացության միջազգային օրն է։ Մեդիա կենտրոնում քննարկում տեղի ունեցավ «Խոշտանգում է իրավապահ համակարգը, թիրախում քաղաքացիներն ու փաստաբաններն են» թեմայով։
Իրավպաշտպան Վարդան Հարությունյանը նշեց, որ կարիք չկա առանձնացնելու ուժային կառույցներին՝ քրեական կոմիտե կամ ոստիկանական համակարգ, նպատակը պետք է լինի շղթան ջարդելը՝ առաջարկելով լուծումներ։
«Կան բազմաթիվ լուծումներ, դրանցից մեկը, օրինակ, ոստիկանության համակարգում, ոստիկանապետը պետք է լինի ոչ համակարգի մարդ, պետք է լինի դրսի մարդ կամ քաղաքական գործիչ»,- ասաց նա։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյան էլ կարծում է, որ ուժային կառույցները չի կարող ներսից հիմնովին փոխվել․ դրա համար անհրաժեշտ է հանրային ճնշում։
«Կառույցները ոչ մեկ չի կարող ներսից փոխել, այդ փոփոխությունը պետք է պարտադրվի դրսից, քաղաքացիական սեկտորի կողմից՝ ի դեմս վարչապետի կամ կառավարության, նաև քաղհասարակության։ Բայց այդ ճնշումը պետք լինի, որպեսզի ինչ-որ բան փոխվի համակարգում․ այս պահին այդ ճնշումը շատ թույլ է»։
Վարդան Հարությունյանի համոզմամբ՝ համակարգը պետք է հստակ փոխվի, ոչ թե միայն արտահագուստի փոփոխություն լինի։
«Մենք արդեն 30-ամյա պետություն ենք, և սկսած մեր պետության առաջին տարիներից և դրանից հետ բոլոր նոր իշխանությունները, բոլոր նոր ոստիկանապետերը անընդհատ խոսել են փոփոխություններից, բայց այդ փոփոխությունները հանգել են արտահագուստի փոփոխությանը․ բնույթը, ըստ էության, չի փոխվել»,- նշեց նա։